Ինչերի՞ց եք բաղկացած դուք;
Դուք 70 % մաքուր ջուր եք, 18 % ածխածին, 4 % ազոտ,
2 % կալցիում, 2 % ֆոսֆոր, 1 % կալիում, 0,5 % ծծումբ, 0,5 % նատրիում, 0.4 % քլոր:
Նաև մի ամբողջ գդալ տարբեր միկրոտարրեր. մագնեզիում, ցինկ, պղինձ, յոդ, նիկել, բրոմ, ֆտոր:
Եվ մի փոքրիկ մաս կոբալտ, ալյումին, մոլիբդեն, կապար, տիտան, բոր:
Ահա և ձեր կյանքի ամբողջ բաղադրատոմսը:
Այս բոլոր նյութերն առաջացել են աստղերի պայթյունից և առկա են ոչ միայն մեր օրգանիզմում:
Ձեր մարմնի ջուրը շատ նման է օվկիանոսի սովորական ջրին, ֆոսֆորը՝ լուցկու գլխիկներինին, քլորը նույնպես նման է լողավազանները ախտահանողին: Բայց դուք միայն դա չեք:
Դուք՝ քիմիական հավաքածու եք` հիանալի կառուցվածքով, որի մեջ կարգավորված են չափաբաժինները, բալանսը, անասելի բարդ մեխանիզմի փոխգործակցությունը:
Ձեր մոլեկուլները բաղկացած են ատոմներից, ազատ տարածությունից, գրավիտոններից, այլ մասերից, որոնք իրար կապված են էլեկտրամագնիսական, գրավիտացիոն, էլեկտրոնային ուժով, որոնց աշխատանքի նրբությունները մեզ հասու չեն:
Այն ամենը, ինչը ձեզ շրջապատում է ժամանակի և տարածության միջև, ինչ-որ բանի համար անհրաժեշտ են: Անհրաժեշտ եք դուք, ձեր եթերային կյանքը իմաստ ունի: Այն ձեզ դեպի փակուղի չի տանում:
Իր իմաստն ունի ամեն ինչ:
Գործեք:
Արեք մի բան, մի որևէ փոքր գործ ձեր կյանքում, մինչ մահանալը:
Դուք ինչ-որ բանի համար ծնվել եք:
ՈՒղղակի փորձեք հասկանալ, թե ինչի՞:
Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ